▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վախկոտներն ու դավաճանները պետք է տեղ չունենան մեր շարքերում. Աննա Հակոբյան

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս գիշեր, օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ կեսգիշերն անց զանգահարել է առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցել հրամանատարների, զինվորների հետ։

Տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով, որ վախկոտներն ու դավաճանները պետք է տեղ չունենան մեր շարքերում:

«Կեցցե՛ հայ ԶԻՆՎՈՐԸ։

Կեցցե՛ ԱՆՎԱԽ, ՀԱՎԱՏԱՐԻՄ, ՔԱՋ և ՀՊԱՐՏ մեր զինվորը, որին հնարավոր չէ՛ ՎԱԽԵՑՆԵԼ, որին հնարավոր չէ՛ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ, որին հնարավոր չէ՛ ԿՈՏՐԵԼ կամ՝ ԳՆԵԼ»,-գրել է Աննա Հակոբյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին