▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վայոց ձորում տեղի ունեցած խոշոր վթարից մահացածները հարս ու սկեսուր են

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան` ժամը 07.25-ի սահմաններում, խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 130.7 կմ հատվածում՝ Մալիշկա գյուղի վարչական տարածքում: 

Ոստիկանությունից հայտնում են, որ «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով «Օպել»-ի ուղևորներ՝ 1960 թ. ծնված Արուհի Հարությունյանը և 1984 թ. ծնված Կարինե Պողոսյանը տեղում մահացել են, իսկ վարորդները և 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նախնական տեղեկություններով՝ մահացածները հարս ու սկեսուր են:

Կատարվում է քննություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին