▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերելակը, որի մեջ հղի կինն ու իր մանկահասակ որդին էին, պոկվել է և ընկել

Hraparak.am-ը գրում է. Մեր տեղեկություններով` օրերս Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում վերելակը, որի մեջ եղել է հղի կին եւ նրա մանկահասակ որդին, պոկվել է եւ ընկել: Բարեբախտաբար, բնակիչները չէին տուժել: Մեր թղթակիցը այցելել էր Րաֆֆու 47 հասցե, որտեղ եղել էր միջադեպը: Հղի կինը (չցանկացավ անունը նշել) պատմեց, որ իր հետ առաջին անգամ էր նման բան կատարվում.

«Լիֆտը կանգնեց երկրորդ ու երրորդ հարկերի արանքում, շատ վախեցա, հատկապես, երբ տղաս սկսեց լացել»: Իսկ թե որքան հաճախ են նման դեպքեր լինում, մեր զրուցակիցը նշեց, որ հին բնակիչ չէ եւ չի կարող ասել: Նա չցանկացավ այլ մանրամասներ պատմել, քանի որ իրեն լավ չէր զգում: Րաֆֆու 47 հասցեի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ միշտ էլ վերելակի հետ կապված խնդիրներ լինում են, որոնք լուծվում են շենքի բնակիչների կողմից:

 «Մերը կոպերատիվ շենք ա, ու մեր բոլոր խնդիրները ինքներս ենք լուծում, որևէ պետական կառույցի չենք դիմում, անգամ` ԱԻՆ»,- ասացին շենքի բնակիչները: Այս շենքում ոչ միայն վերելակն էր անմխիթար վիճակում, այլեւ աստիճանավանդակը: Իսկ վերելակը, բնակիչների խոսքով, մի քանի անգամ վերանորոգվել է, բայց նորից աղմուկով է աշխատում:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին