Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ և ԼՂ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին հետրոլ Սերժ Սարգսյանն անդրադարձել է հայկական ուղղաթիռի խոցման ցավալի դեպքին: Սերժ Սարգսյանի խոսքով՝ զորավարժության մասնակիցների վարպետությունն արդեն ստիպում է «Ադրբեջանում ապրող շատ-շատ միամիտների փոխել իրենց կարծիքը պատերազմի մասին»: «Նրանք մտածում էին, որ Ղարաբաղի, Հայաստանի դեմ կռվելը կարճ և հաճելի զբաղմունք է, ֆլեշմոբի պես մի բան՝ հավաքվեցինք, մի բան սարքեցինք, նկարվեցինք ու ցրվեցինք: Վե՛րջ, ֆլեշմոբ չի՛ լինելու: Հաճույք և զբոսանք չի լինելու: Եվ վստահ եմ՝ պատերազմ չի լինելու, քանի որ դուք կաք, քանի որ դուք ուժեղ եք, քանի որ դուք կանգնած եք այստեղ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
azatutyun.am-ը ներկայացել է Սերժ Սարգսյանի ելույթի տեսագրությունը.