▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջը նշեցի՞ն ռուսները մեծ քեֆով մասլենիցան

Փետրվարի 22-ին Ավետիսյանների ընտանիքի սպանդի քառասուներորդ օրն էր, նաև համընկնում էր ռուսական մասլեննիցա `բարեկենդան տոնի հետ: Ռուսներն  ամեն տարի մեծ քեֆ ուրախությամբ են նշում այդ տոնը, նաև` Գյումրիում տեղակայված ռուսական 102 րդ ռազմաբազայի զինծառայող ռուսները:

Փետրվարի 22-ից առաջ լուրեր տարածվեցին, որ այս տարի նույնպես մեծ շուքով պետք է նշեն ` քաղաքից դուրս մեծ խնջույք կազմակերպելով: Ասվում էր, որ բազայի հոգևոր հովիվը հրամանատարին զգուշացրել է այդ օրը մասլեննիցա նշելը կոռեկտ չէ, իսկ հրամանատարը սաստել է հոգևորականին` հայհոյելով հայերին:

Երևի խոսակցությանը ներկա է եղել տարածող մարդը: Հիմա ասածս ի՞նչ է: Վերջը նշեցի՞ն ռուսները մեծ քեֆով մասլեննիցան, թե՞ լուրը տարածողը հեռու էր եղել հոգևորականից ու հրամանատարից և սխալ էր լսել խոսակցությունը:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին