▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիգեն Սարգսյանի հարցով Նիկոլ Փաշինյանը դիմել է Զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին



ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի որ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի բացատրությունները, թե ինչու ինքը ժամանակին չի ծառայել ՀՀ Զինված ուժերում՝ բավարար չեն, այսօր պատգամավորական հարցմամբ դիմել եմ ՀՀ Զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին, խնդրելով օրենքով սահմանված կարգով ինձ տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել ՊՆ գործող նախարարին 1993-2000 թվականներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին