▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևան-Սևան ավտոճանապարհի «Բոմբ» ակումբում

 ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող «Բոմբ» ակումբի մուտքի դռան կնիքը պոկել են և ակումբում գործունեություն են ծավալում, ինչի արդյունքում խոչընդոտվել է քրեական վարույթով գործի քննության բնականոն ընթացքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ՀՀ Քր. Օր-ի 486-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել են Երևանում հաշվառված 52-ամյա Ռոբերտ Ս.-իմ, Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Հարություն Ա.-ին, Երևանի բնակիչ 42-ամյա Լիանա Ա.-ին, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Անահիտ Կ.-ին, Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Շուշան Ս.-ին, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Նարինե Գ.-ին և Երևանի բնակիչ 34-ամյա Սյուզաննա Ա.-ին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին