▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիճաբանություն Սայաթ-Նովա փողոցում, որի հետևանքով երկու տղամարդու պատճառվել են միջին և ծանր մարմնական վնասվածքներ

 

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի կենտրոնում երկու տղամարդու՝ Ռ.Հակոբյանին եւ Գ.Մելքոնյանին միջին և ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ։

Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսի 13-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում։ Երևանի Սայաթ-Նովա 15 հասցեի մոտ մի քանի անձ վիճաբանության ժամանակ ծեծել են Ռ.Հակոբյանին և Գ.Մելքոնյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Նախաքննության ընթացքում ստացվել է նշված հասցեում գործող տեսախցիկի տեսագրությունը, որից փորձաքննությամբ առանձնացվել են առերևույթ հանցագործություն կատարած անձանց լուսանկարները։

Ովքեր ճանաչում են կամ որևէ տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված անձանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին