Armlur.am-ը գրում է.
Երեկ «Դատապարտյալների հիվանդանոցում» վիրահատվեց ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը: Կայքի հետ զրույցում Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ իր տեղեկություններով` Պավել Մանուկյանը վիրահատությունից հետո նորմալ է իրեն զգացել:
«Անձամբ ես բժիշկների հետ չեմ զրուցել, քանի որ տեսակցություններն արգելված են: Միայն կարող եմ ասել, որ ոտքը պլաստիկ վիրահատության է ենթարկվել»,- ասաց փաստաբանը: Ինչ վերաբերում է Պավել Մանուկյանի ոտքը կարճացնելուն, Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ դա հետագայում պարզ կլինի :«Միգուցե վիրահատությունների շնորհիվ հասնեն նրան, որ կարճացում չլինի կամ էլ քիչ լինի»,- հավելեց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում