Լրագրող Կարինե Թուխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Viva Armenia, կարգավորե’ք Ձեր օպերատորական կապի հասանելությունը, որակը…
Որքա՞ն կարելի է հանդուրժել…
Վճարումների հաղորդագրությունները պարտաճանա’չ ու անխափա’ն ուղարկում եք, իսկ ով՞ պետք է հոգա բաժանորդների ապահով ու հասանելի կապը…
Վերազինվե’ք….»։
Հավելենք, որ մեկնաբանություններում օգտատերերից մեկը գրել է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, պիտի այսքան բողոքները քննության առնի..., ինչին ՀԾԿՀ-ի ֆեյսբուքյան էջից պատասխանել են, որ դիմումին համապատասխան ընթացք տալու համար անհրաժեշտ է այն ուղղել psrcinfo@psrc.am էլ. հասցեին։


