▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ կարմիր գծերի SMS-ների թանկացման մասին

Ի պատասխան բազմաթիվ հարցումների և հրապարակումների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ կարճ (SMS) հաղորդագրության միջոցով՝ ավտոկայանատեղիի համար վճարման ձևերի և գանձվող գումարի դրույքաչափերի սահմանումն ու դրանց փոփոխումն ընկերության իրավասության շրջանակներից դուրս են:

Համապատասխան պայմանագրի հիման վրա ՎիվաՍել-ՄՏՍ-ին վճարվող միջնորդավճարի տոկոսադրույքը մնացել է անփոփոխ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատոցող ընկերություն, ի թիվս այլ ընկերությունների, իրականացնում է անկանխիկ եղանակով ավտոկայանատեղի համար վճարներ փոխանցելու՝ բացառապես տեխնիկական աջակցության գործառույթ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին