Օրերս բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան իր Instagram-ում տեղադրել է նոր լուսանկարներ, որոնք բուռն քննարկումների առիթ են դարձել: Բանն այն է, որ պարուհին այս պահին իր հանգիստն անցկացնելով Հնդկաստանում` կարծես թե որոշել է նոր զգացողություններ ստանալ: Վոլոչկովան տեղի գիշերային ակումբներից մեկում ընկերացել է մի քանի տրանսսեքսուալների հետ և լուսանկար է տեղադրել վերջիններիս հետ: Ինչպես և սպասելի էր, Անաստասիան չի մոռացել դրա հետ մեկտեղ ևս մեկ անգամ ցույց տալ իր երկար ոտքերի լայն բացվածքը:



