▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի բողոքը Վճռաբեկը վարույթ չի ընդունել

 

«Փաստինֆո»Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքը:
 
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վերաքննիչ դատարանը մերժել էր Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով պահեստազորի գնդապետը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:
 
Վ. Ավետիսյանի պաշտպանը Վճռաբեկ դատարանին խնդրել էր բողոքն ընդունել վարույթ, բեկանել Վերաքննիչ դատարանի  որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության, կամ պատժաչափի մասով բեկանել և փոփոխել ստորադաս դատարանի որոշումը և 2013 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունված համաներման ակտի կիրառմամբ Վ.Ավետիսյանին ազատել պատժի կրումից։
 
Պաշտպանը նշել էր, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։
 
Ավետիսյանի պաշտպանը փաստարկել է, որ ստորադաս դատարանի որոշումը հակասում է օրենքին, խախտում է Վ.Ավետիսյանի իրավունքները, խաթարում արդարադատության բուն էությունը։

«Փաստինֆո»-ն գրում է.Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վերաքննիչ դատարանը մերժել էր Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով պահեստազորի գնդապետը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

 Վ. Ավետիսյանի պաշտպանը Վճռաբեկ դատարանին խնդրել էր բողոքն ընդունել վարույթ, բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության, կամ պատժաչափի մասով բեկանել և փոփոխել ստորադաս դատարանի որոշումը և 2013 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունված համաներման ակտի կիրառմամբ Վ.Ավետիսյանին ազատել պատժի կրումից։ Պաշտպանը նշել էր, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ Ավետիսյանի պաշտպանը փաստարկել է, որ ստորադաս դատարանի որոշումը հակասում է օրենքին, խախտում է Վ.Ավետիսյանի իրավունքները, խաթարում արդարադատության բուն էությունը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին