▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրացի երկրպագուները հարձակվել էն «Շիրակի» երկրպագուների ավտոբուսների վրա

Ինչպես հայտնի է, Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրիի «Շիրակը» Գորիում 0-1 հաշվով պարտվել է «Դիլային»:

Խաղից հետո միջադեպ է տեղի ունեցել երկու թիմերի երկրպագուների միջև: Վրացական թիմի երկրպագուները մարզադաշտի մոտակայքում, ինչպես նաև քաղաքի մուտքի մոտ քարեր են նետել «Շիրակի» երկպրագուների մեքենաների շարասյան վրա` կոտրելով դիմակապիներ ու կողապակիներ:

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, բայց հայ երկրպագուներից մի քանիսին տարել են ոստիկանական բաժանմունք: Ներկա պահին բոլոր երկրպագուներին բաց են թողել, և այժմ բոլորն արդեն հատել են սահմանը ու վերադառնում են Գյումրի:

 

 

Նյութի աղբյուր՝ ArmFootball.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին