▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանի ռեստորաններից մեկում 12 մարդու դի է հայտնաբերվել

Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի հնդկական ռեստորանում 12 մարդու դի է հայտաբերվել, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ Նշվում է, որ նրանցից մեկը վրացի է, 11-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ։

Նախնական տեղեկություններով՝ մահվան պատճառ է դարձել դժբախտ պատահարը։ Տարածքում գեներատոր է եղել, որը երեկ միացրել են այն պահին, երբ ռեստորանում դադարեցվել է էլեկտրամատակարարումը։

Դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին