ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ միացում է իրականացրել ու կից հետևյալ գրառումն է կատարել․
«Վշտացած եմ, պարոն վարչապետ։ Դեսպանահավաքին Նիկոլի ելույթի մասին։
Արտաքին հարաբերություններում ժողովրդավարությունը չի կարող մեր նման երկրի այցեքարտը լինել: Դնում եմ մի կողմ, արդյոք այսօր Հայաստանը ժողովրդավար է թե ոչ: Դիցուք, այդպես է: Բայց հիշեք 2008 թվականի Վրաստանի և 2014 թվականի Ուկրաինայի օրինակները և տեսեք, թե ինչ վտանգավոր թեզ եք առաջ քաշում:
Ինչո՞վ եք դառնացած: Ո՞ր ստացել եք որպես ժառանգությունը երբևէ ամենալավ բանակցված փաթեթը: Ո՞ր ձեր ապաշնորհ քաղաքականության պատճառով բանակցային օրակարգից դուրս են մնացել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները: Ո՞ր համանախագահները այլևս չեն շեշտում կարգավորման երեք սկզբունքները, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
ԱԳՆ-ին կոչ եմ անում իշխանական պատգամավորների համար Արցախի հարցով թրեյնինգներ անել: Ձեր պատգամավորները անգամ ձեզ չեն կարողանում պաշտպանել Ամուլսարի հարցով, ուր մնաց մեր շահերը կարողանան պատշպանել դրսում:
Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Մերձդնեստրի հետ, այո, ոմանք փորձում են զուգահեռներ անցկացնել: Ու դա կանխելու համար մշտական աշխատանք է պետք: Մենք դա արել ենք: Վերջապես կարդացեք ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ու համեմատեք ԵՄ-Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա ասոցիացման համաձայնագրերի հետ ու տեսեք, թե ինչպիսի հաջողության էինք մենք հասել:
Վշտացած եմ, պարոն վարչապետ, որ նման սիրողական մակարդակով եք շարունակում ներկայացնել մեր երկիրը դրսում»:
Դիտեք նաև՝