▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարի է ենթարկվել քրեական պատմություններով Չարենցավանում հայտնի «Բդոն». «յաշիկը» կողաշրջվել է

Այսօր՝ նոյմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տղի ունցլ Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում՝ «Արարատբանկ»-ի դիմաց, բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Արմեն Սոլկարյանի վարած Mercedes E մակնիշի 34 LZ 953 համարանիշի և 42-ամյա Արմեն Գասպարյանի վարած Mercedes G մակնիշի 77 CG 777 համարանիշի ավտոմեքենաները։

shamshyan.com-ն է գրում և նշում, որ բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջվել է, և դեպքի վայր ժամանած Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Ա. Սոլկարյանին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։

Ավտոմեքենաները քաղաքացիների և փրկրարների օգնությամբ հատուկ քարշակներով տեղափոխվեցին անվտանգ վայր։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «յաշիկի» վարորդը քրեական պատմություններով Չարենցավանում հայտնի «Բդոն» է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին