▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչիկ Ասրյանը Սեյրան Օհանյանին և մնացածին մոխիր կդարձնի, եթե նրանք պայքարեն Սերժ Սարգսյանի դեմ

Դիտեք նաև՝

NewsBook.am-ը գրում է. Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն արդեն հայտարարել է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցություն ունենալու մասին: Օհանյանն, ըստ էության, պատրաստվում է զբաղեցնել ընդդիմադիր դաշտը:

Կայքը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանին խնդրեց մեկնաբանել՝ արդյո՞ք Օհանյանը կարող է պայքարել Սերժ Սարգսյանի իշխանության դեմ:

«Իրականում Սերժ Սարգսյանի դեմ ոչ ոք չի կարող պայքարել: Նրանք, ովքեր երկար ու ձիգ տարիներ պետական պաշտոններ են զբաղեցրել և այսօր արդեն այդ պաշտոնին չեն, փորձում են ընդդիմություն ձևանալ և պայքարել Սերժ Սարգսյանի դեմ: Նրանք, ովքեր կպայքարեն Սերժ Սարգսյանի դեմ, շատ շուտով մոխիր են դառնալու և՛ բարոյական առումով, և՛ ներուժային առումով: Ոչ մեկ այսօր Հայաստանում չկա, որ այնքան ներուժ ունենա, որքան որ «Հայոց Արծիվներ»-ն իր բազմահազարանոց բանակով: Ես միայն խոսում եմ հասարակական դաշտում, էլ չեմ խոսում Հայաստանի Հանրապետական կուսակցության ներուժը ողջ Հայաստանում»,- ընդգծեց Խաչիկ Ասրյանը:

Նա հավաստիացրեց, որ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը եղել է և կլինի Սերժ Սարգսյանի կողքին:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին