▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խայտառակություն է, բան չունեմ ասելու. Աշոտ Բլեյանը կրկին բողոքում է

Արդեն տեղեկցրել ենք, որ օրերս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին բերման էին ենթարկել, քանի որ վերջինս դեմ էր, որ թիվ 93 մանկապարտեզը ցանկապատ շարի և փակի Հյուսիսային դպրոցից մայր դպրոց տանող ճանապարհը, քանի որ ըստ կրթահամալիրի տնօրենի և ուսուցիչների՝ դա խոչընդոտում է սաների տեղաշարժը։

Այսօր Աշոտ Բլեյանը կրկին մանկապարտեզի տարածքում էր, որը շրջապատված էր ոստիկաններով. «Դրվում են անիմաստ ճաղավանդակներ, որևէ խնդիր չլուծող, ի՞նչ անվտանգություն, ընդ որում՝ չգործող մանկապարտեզում, որը քանի ամիս է՝ չի գործում և առաջիկայում չի գործելու»,-ասում է Բլեյանը:

Կարդացեք նաև՝ «Չի կարող Երևանն այսպիսի քաղաքապետ ունենալ. դա արդեն վիրավորական է երևանցու համար». Աշոտ Բլեյան

Բլեյանի արկածներին համայնքը չի տրվելու. Անի Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին