▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղազախների և հայերի բողոքի ցույցը Նյու Յորքում` ՀԱՊԿ ուժերը Ղազախստանից դուրս բերելու պահանջով

Ղազախական սփյուռքի երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ հավաքվել են Նյու Յորքի կենտրոնում՝ Թայմս Սքվերում՝ կապված Ղազախստանում տիրող իրադարձությունների հետ։

Ցուցարարները պահանջել են, որ ՀԱՊԿ ուժերը դուրս բերվեն Ղազախստանից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Շատերը եկել են ազգային դրոշներով։

Հավաքվածների թվում են եղել նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, ովքեր կոչ են արել դուրս բերել հայկական զորախումբը Ղազախստանից։

Հիշեցնենք, որ հայկական զորախումբը ՀԱՊԿ խաղաղապահ զորքերի կազմում արդեն ժամանել է Ալմաթի։ Զորախմբի կազմում կան նաև կանայք։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին