Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը կարծում է, որ միայն փողոց դուրս գալն ու բղավելը քիչ է, իշխանափոխության համար պետք է թեկնածու ունենալ:
«Անընդհատ՝ Սերժի՛կ հեռացիր: Է, հեռացավ, ո՞վ է այն լիդերը, ո՞վ կփոխարինի նրան»,-հարց բարձրացրեց Նիկոլայ Ծատուրյանը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը, ապա դա ռեժիսորը ոչ մարդասիրական է համարում.
«Խոսի՛ր ժողովրդի հետ, խոսի՛ր էլի, խնդրում եմ, աղաչում եմ: Ինչո՞ւ չեն մտնում երկխոսության մեջ»,-հետաքրքվեց Նիկոլայ Ծատուրյանը:
Անի Կարապետյան