«Կգա ժամանակը, ինչ հարց ունեք՝ կպատասխանեմ»,- այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորության ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես խնդրում եմ՝ ինձ հանգիստ թողեք»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Նշենք, որ հուղարկավորության արարողությանը ներկա էին նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանի հանրապետական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ, հարազատներ, ընկերներ եւ քաղաքացիներ: