▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոցված կնոջն այդքան հեշտ չես կանգնեցնի.Ստյոպա Սաֆարյանը՝ Ռուզաննա Խաչատրյանի գրառման մասին

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գրառմանը:

«Չլինի՞ տիկին Ռուզաննայի կողմից այս պատերազմը շարունակելու ու արդեն ուղիղ Վիգեն Սարգսյանին ցուցանելու ու նկարագրելու պատճառը նախկինում իր և իր ընտանիքի դեմ սանձազերծված քարոզչական արշավն է ու դրանում Վիգեն Սարգսյանին՝ նախագահականի աշխատակազմի նախկին ղեկավարին կասկածելը : Հիմա եմ հասկանում, թե ինչու ՊՆ-ը խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի միջոցով զարմանալիորեն իր վրա վերցրեց նախկին գրառումն ու ակնարկեց զրպարտության հոդվածը.... Կողմերը հեռակա իրար ավելի լավ են հասկանում, քան մենք կողքից... Այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու, որովհետև խոցված կնոջն այդքան հեշտ չես կանգնեցնի....

Հ.Գ. աաաաաաաա, վերջը չէի կարդացել. «Նկարագրվող անձը, ըստ մեզ փոխանցված փաստական տվյալների (նաև ձայնագրությունների), ենթադրվում է, որ իմ և Սեյրան Օհանյանի դեմ իրականացված տեղեկատվական տեռորի մասնակիցներից է նաև»»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին