▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորենացի փողոցում պայթյունների ձայներ են լսվել

Վերջին մեկ ժամվա ընթացքում, 11.20-ին և մոտ 10 րոպե անց, ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ են լսվել:

«Ազատություն» ռադիոկայանը ներկայացրել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է ՊՊԾ գնդի տարածքից ծուխ դուրս գալիս։

Հիշեցնենք, որ  նախօրեին Ազգային անվտանգության ծառայությունը մինչեւ ժամը 17.00 վերջնաժամկետ  տվեց «Սասնա ծռեր» խմբին զենքը վայր դնելու և իշխանություններին հանձնվելու համար: «Հակառակ դեպքում իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել եւ վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի», - ասված էր ԱԱԾ-ի հայտարարությունում:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին