▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհուրդ մեր նոր կառավարությանը՝ ուշադիր ընթերցեք Տեր-Պետրոսյանի ելույթը. Թևան Պողոսյան

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀԱԿ 2-րդ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը դիտեցի ծայրից ծայր։ Անկախ իմ վերաբերմունքից այդ կուսակցության քայլերի և առաջինի նախագահի առանձին դիրքորոշումների հանդեպ՝ ազնվորեն գրում եմ զգացածս. ի դեմս նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայաստանն ունի խորքային պետական գործիչ, որպիսիք շատ չեն մեր երկրում, իսկ ավելի անկեղծ՝ շատ և շատ քիչ են։

Խորհուրդ մեր նոր կառավարությանը՝ ուշադիր ընթերցեք այդ ելույթը, այնտեղ մտածողության, հատկապես լեզվամտածողության առումով շատ բան կա սովորելու։ Ամբիցիաների հետևից պետք է գիտելիք գա, խորքային մտածողություն, մի քիչ էլ տաղանդ գա, պոնտերն ու ինքնաառաջմղումը, «պինդ տղայի» դատարկ դիմակը կարճ կյանք ունեն։

Մինչ բովանդակային քննարկումը, էլի մի քանի անգամ հաստատ կկարդամ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին