▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոսակցությունները, թե Հայաստանն աղքատ երկիր է, անհիմն են.ունենք նավթից ավելի մեծ արժեք ունեցող հումք.Քաղաքագետ

«Սիրիայի նախագահ Ասադի իշխանության տապալումը հայերի շահերից չի բխում, որովհետև կուժեղանա թուրքական գործոնը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետի խոսքով՝ ևս մեկ հանգամանք կա.

«Սիրիական ճգնաժամի տևականության արդյունքում մեր սահմաններին կունենանք խաղաղ վիճակ, եթե ոչ՝ Թուրքիան ուշադրությունը կսևեռի դեպ Հայաստան ու Հունաստան: Սա ՀՀ իշխանություններին պետք է  պարտադրի, որ պետության կայացման գործընթացն առանց մառախլապատ խոսակցությունների շարունակեն և տեղափոխեն արդյունաբերական, գիտական ու մշակութային հիմքերի վրա: Եթե մենք սեփական արտադրությունը չունենանք, սա աղետալի կլինի մեզ համար: Հայ ժողովուրդն ունի անսպառ հարստություն, և այն խոսակցությունները, թե Հայաստանն աղքատ երկիր է, անհիմն են: Հայաստանն ունի նավթից ավելի մեծ արժեք ունեցող հումք, դա բազմազան քարն է, որի արդյունաբերությունը կշարժի ամեն ինչ: Հայաստանը պետք է ստեղծի քարի արդյունաբերություն, դառնա քարի լաբորատորիա՝ համաշխարհային մասշտաբով: Էլ չեմ խոսում մյուս հայտնագործությունների մասին: Մեզ մոտ սենսորների արտադրության այնպիսի գյուտեր կան, որ անգամ Ճապոնիան, Չինաստանը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չունեն»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին