▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ «Գոլդ Սթար» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին փողոցի բնակիչ, 54-ամյա Մանվել Սիրադեղյանի վարած Mercedes մակնիշի 35 ԼT 928 համարանիշի և Արարատի մարզի Մրգավան գյուղի բնակիչ, 56-ամյա Արմեն Խաչատրյանի վարած «Գազել» 34 PZ 727 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Գազելը» կողաշրջվել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ «Էրեբունի», մոկը՝ «Արտաշատ» բժշկական կենտրոններ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նշված հյուրանոցային համալիրի աշխատակիցները:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին