▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Եղեգնաձորում. երեք վիրավորներից երկուսը զինծառայողներ են

Հունիսի 23-ին, ժամը 15.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ավագյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի 34 QS 414 պետհամարանիշով (վարորդ Ս. Ղ., ծնվ.1991թ) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորները Դ. Մ.-ն (ծնվ.1989թ.) և Վ. Մ.-ն (ծնվ.1985թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի Բ/Կ:

Ըստ բժիշկների Դ. Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ Ս. Ղ.-ինը և Վ. Մ.-ինը՝ միջին ծանրության:

mes.am

 

shamshyan.com-ի տեղեկություններով երեք վիրավորներից երկուսը պայմանագրային զինծառայողներ են 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին