▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղրիմը մեր տարածքն է, և այն ոչ ոքի չենք տա. Տիմոշենկո

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ մարտի  16-ին Ղրիմում հանրաքվե չի եղել:  

«Հանրաքվեի անվան տակ ծպտված ագրեսիա է իրականացվել Ուկրաինայի դեմ և Ուկրաինական տարածքի բռնակցման փորձ: Այս հանրաքվեի արդյունքները որևէ քաղաքակիրթ պետություն չի ճանաչել և չի ճանաչելու: Այն անօրինական է: Այս արկածախնդրությունը երկար պատմական շարունակություն չի ունենալու: Ղրիմը եղել է և կլինի ուկրաինական տարածք՝ անկախ Ռուսաստանի կողմից այն օկուպացնելու փորձերի: Ղրիմը մեր տարածքն է և այն ոչ ոքի չենք տա»,- ասել է Տիմոշենկոն և հավելել.

«Ես կարեկցում եմ բոլոր այն ղրիմցիներին, ովքեր տրվել են այս խաբեությանը և դարձել սեփական թեթևամտության և միամտության զոհը: Նանք իրենց արևոտ թերակղզում խավարի մեջ կհայտնվեն:  Այս ամենը կհանգեցնի մարդկային աղետի և անկանխատեսելի հետևանքների: Մենք որևէ մեկի հյուր չենք գնա տանկերով ու ինքնաձիգներով: Բայց մեր բանակն ուրիշ է: Դա մեր ուկրաինական ազատության, մարդկային արժանապատվության ու ոգու բանակն է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին