▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յանուկովիչին բերման կենթարկեն

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Վիկտոր Յանուկովիչին և Ուկրաինայի Անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոյին ձերբակալելու ու բերման ենթարկելու օրդեր է տվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Ուկրաինայի Անվտանգության խորհրդի ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն:

ԻՏԱՌ_ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` մարտի 28-ին Յանուկովիչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել `Ուկրաինայի յուրաքանչյուր շրջանում հանրաքվե անցկացնելու կոչերի համար:

Հիեցնենք, որ ապրիլի 2-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Յանուկովիչը նշել է, որ Ղրիմի հետ կատարվածը ողբերգություն է Ուկրաինայի համար: Նրա խոսքով` դրա պատճառը ՈՒկրաինան ղեկավարողների անխոհեմությունն է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին