Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՔՀԳ վարչության ծառայողները Կենտրոնականի բաժնի ծառայողների հետ համատեղ, նոյեմբերի 22-ին, ժամը 13.30-ին, Իսահակյան փողոցից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Սուրեն Տ.-ին, որը նոյեմբերի 18-ին 60.000 դրամով վաճառել է 1978 թ. ծնված Ստեփան Բ.-ի կողմից օրավարձով իրեն տրամադրված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը և յուրացրել գումարը: Ստեփան Բ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: