▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրաքանչյուր մարդ պետք է զբաղեցնի Երկնքի կողմից նախասահմանված դիրքը և պաշտոնը

Չինացի առաջին փիլիսոփա և կոնֆուցիականության հիմնադիր Կոնֆուցիոսի մտքերից:

Նշանավոր է այն մարդը, ով աչքի է ընկնում ազնվությանմբ և ուղղամտությամբ:

 

Սերը հեռավորություն չի ճանաչում:


Եթե սխալ ես գործել, երբեք մի վախեցիր ուղղելուց:


Մարդկանց մի արա այն, ինչը չես ցանկանում քեզ:


Հասարակության մեջ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղեցնի Երկնքի կողմից նախասահմանված դիրքը և պաշտոնը: Երբ խախտվում է այդ կարգը` պետության մեջ առաջանում է անկարգություն, անիշխանություն, բարոյազրկվում և հեղինակազրկվում են հասարակական արժեքները:


Ի տարբերություն փոքրոգի, չնչին մարդուկների, ազնվազարմ մարդը մտածում է ոչ թե շահի, օգուտի, այլ պարտքի մասին:

 

Կատարյալ մարդը խուսափելով ծայրահեղություններից, ընտրում է դրանց միջինը:

 

Լինել իմաստուն, նշանակում է ճանաչել մարդկանց:

 

Բառերից միայն մեկ բան է պահանջվում՝ լինել հասկանալի:

 

Բարությանը պատասխանիր բարությամբ, իսկ չարությանը՝ արդարությամբ:

 

Խնամքը ուշադրությունն է ուրիշների հանդեպ: Այն լավ կյանքի և հասարակության հիմքն է:


Անկեղծությունը և ազնվությունը բոլոր արժանիքների հիմքն են:

 

Ամենամեծ փառքը նրա մեջ չէ, որ երբեք սխալ չգործես, այլ նրա մեջ է, որ ամեն ընկնելուց կարողանաս վեր բարձրանալ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին