▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրատեսակ բարոյականություն ունեք, կարող եք մաստեր կլաս անել Էրդողանի ու Ալիևի համար

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2021/05/week-3/nairi_hoxikyan.jpg

«2008-ի իրադարձությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի հոգին փառավորվում էր, երբ ցուցարարները հարձակվում էին ոստիկանների վրա, պահպանված տեսանյութերում երևում է, ինչպես են մի քանի տասնյակ ցուցարարներ անխնա ծեծում մեկ ոստիկանի, ինչպես են նախօրոք հարբած մարդիկ այրում ոստիկանության մեքենաները, թալանում խանութները։ Ականատեսներն են վկայում, թե ինչպես էին ցուցարարների շարքերից ելնում հատուկ պատրաստված հանցագործներ ու կրակում ոստիկանների վրա, ապա կրկին թաքնվում ցուցարարների շարքերի ետևում։

2008-ին այդ ամենը Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների համար ճիշտ էր ու արդարացված։ Փաշինյանը իր տերերին զեկուցում էր, որ ամեն ինչ լավ է ընթանում, այնպես, ինչպես նախատեսված է։

Իսկ 2022-ին, երբ մի քանի ցուցարարներ պլաստմասե շշեր են շպրտել իրենց հայհոյող, դաժանաբար ծեծող, ցուցարարների վրա լուսաձայնային և այլ զենքերով կրակող ոստիկանների ուղղությամբ, Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները դա համարում են ծանր հանցանք։

Յուրատեսակ բարոյականություն ունեք։ Դրանով կարող եք այլընտրանքային բարոյականության մաստեր կլաս անել անգամ Էրդողանի ու Ալիևի համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին