Երևան քաղաքի Վարդաշեն 11 փողոցի բնակիչ 42-ամյա Կարապետ Օհանյանն այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում, Toyota Sequoia մակնիշի, 011 AS 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, այնուհետև առաջ ընթանալով բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակներին և մասամբ կախվել մոտ 65 մետր բարձրություն ունեցող կամրջի եզրին:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը՝ 12-ամյա Ռոբերտ Օհանյանը, տեղափոխվել է հիվանդանոց: Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան սպասարկում է Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանին, ով այդ պահին ավտոմեքենայում չի եղել, իսկ հիվանդանոց տեղափոխված երեխան վարորդի որդին է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Յուրի Վարդանյանի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել. 12-ամյա ուղևորը հոսպիտալացվել է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet