Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ բլոկում, ինչպես նաև «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ քաղաքացին կարճատև տեսակցության է եկել կալանավորված անձին և հնարավոր է նրան փոխանցի թմրանյութ, իսկ այն նա թաքցրել է նստատեղի (հետանցքի) մեջ, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Տեղում Վանաձորի բանտի աշխատակիցները օպերատիվ տվյալների հիման վրա 2 քաղաքացիների տեսակցության ավարտից հետո խուզարկել են կալանավորված անձին, ով սկզբում դիմադրել է, հրաժարվել և չի ցանկացել ներկայացնել փաթեթը ու «երդում պատառ է կերել, բա ես էդ տղեն եմ, որ ինձ կասկածեք» ու քանի որ քրեակատարողական վարչությունում և Վանաձորի բանտում վստահ էին իրենց տեղեկության հավաստի լինելու վրա, խուզարկում են ու այդ կալանավորի վարտիքի մեջ հայտնաբերում են կասկածելի փաթեթը։ Պարզվում է, որ այնտեղ եղել է մոտ 9 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։