Կան մթերքներ, որոնք ոչ թե հագեցնում, այլ ուժեղացնում են քաղցը՝ նշում են դիետոլոգները: Որպես կանոն, դրանք բարձր գլիկեմիկ ինդեքսով մթերքներն են՝ հայտնում է Meddaily-ն:
Դրանք արագ մարսվում են և կտրուկ բարձրացնում շաքարի մակարդակն արյան մեջ: Ի վերջո՝ մարդը ուտելուց գրեթե անմիջապես հետո քաղցած է լինում, ինչը հանգեցնում է գերսնման:
Այդպիսի մթերքների թվում է մաղված ալյուրից սպիտակ հացը, որը գրեթե չի պարունակում բջջանյութ: Ցուցակում է նաև հյութը: Այն ևս բջջանյութ չի պարունակում, փոխարենը՝ շատ շաքար: Ուստի ավելի լավ է խմել փափկամսի կամ սմուզիով հյութ:
Աղի նախուտեստները, ինչպես՝ կրեկերները կամ չիփսերը, միանշանակ գրգռում են ախորժակը: Բացի դրանից՝ աղիից հետո հաճախ քաղցր ես ուզում:
Արագ սնունդը, ալկոհոլը, իտալական խոհանոցի ուտեստները, սուշին, նախաճաշի փաթիլները և արհեստական քաղցրացնողները վտանգավոր են առողջության և կազմվածքի համար: Արագ սննդում պարունակվում են հսկայական քանակությամբ աղ և շաքար: Օրինակ՝ կարտոֆիլի ֆրիից հետո հաճախ ջրազրկում է առաջանում, որն արտահայտվում է քաղցի տեսքով:
Սպիրտային խմիչքներից հետո ընկնում է լեպտինի՝ հագեցվածության համար պատասխանատու հորմոնի մակարդակը: Բացի դրանից՝ ալկոհոլը ջրազրկում է մարմինը՝ այն զրկելով էներգիայից: Իսկ էներգիայի պակասը լրացնելու ամենապարզ միջոցն ինչ-որ բան ուտելն է:
Իտալական խոհանոցը, որը բնութագրվում է պաստայի և պիցցայի առատությամբ, վնասակար է նույն պատճառով, ինչ սպիտակ հացը՝ այդպիսի ուտեստները բավական արագ են մարսվում:
Սուշիի դեպքում կարծես օգտակար ձուկը համադրում են սպիտակ բրնձի հետ: Բայց հենց բրնձի պատճառով սովի զգացումն արագ վերադառնում է: Սպիտակ բրինձը կարելի է փոխարինել դարչնագույնով, որում բջջանյութն ավելի շատ է:
Ինչ վերաբերում է նախաճաշի փաթիլներին՝ դրանցից շատերը հագեցած են շաքարով: Իսկ արհեստական քաղցրացնողները, որոնց կարելի է հանդիպել, օրինակ, դիետիկ կոլայում, խաբում են ուղեղին: Այն էներգիայի ալիք է սպասում շաքարից, բայց ոչինչ չի ստանում: Ի վերջո՝ քաղցն ավելի է ուժեղանում. օրգանիզմն էներգիա է պահանջում:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավաման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Թոխմախի գերեզմանատնից Վարդաշեն տանող ճանապարհին գտնվող աղբարկղի կողքին զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը Նոր-Արեշի 50-րդ փողոցի սկզբնամասում` աղբամանի մոտ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է առանց համարի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 150 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն: