▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինկոմիսարիատն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հարցմանը

ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանն այսօր արձագանքել է ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցմանը:

Այս մասին aravot.am-ին հայտնել  է   պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ դիմել է ՀՀ Զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին և խնդրել իրեն տրամադրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերը:

Այս կապակցությամբ կայքը պաշտպանության նախարարությունից հետաքրքրվել է, թե արդյոք ստացե՞լ են պատգամավորի հարցումը և ի՞նչ փուլում է դրան արձագանքելու գործընթացը:

Ի պատասխան Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ պատգամավորի գրության պատասխանն արդեն իսկ ուղարկվել է հասցեատիրոջը: Վերջինիս խոսքով՝ պատասխանում ներկայացվել են ոչ միայն զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերը, մասնավորապես այն, որ նախարար Սարգսյանը 1993-2000թթ. կրթական տարկետում է ստացել՝ համաձայն այդ պահին գործող օրենսդրության, այլև կից փաստաթղթեր, որոնք ցուցանում են, թե որտեղ է այդ ժամանակ ուսանել նա: Միաժամանակ, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, պատգամավորին ուղղված պատասխանում ներկայացվել է, որ «Զինապարտության մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ տարկետման լրանալուց հետո Վիգեն Սարգսյանը զորակոչվել է մինչև երեք տարի ժամկետով իսկական ծառայության: Պաշտպանության նախարարությունից  փոխանցել են նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գրության պատասխանի պատճեն, որին ծանոթացեք սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին