▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված հարձակում Ստամբուլի ԱՄՆ հյուպատոսարանի վրա

 

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի  Սարըյեր շրջանում գտնվող ԱՄՆ հյուպատոսարանի ուղղությամբ երկու զինյալներ հրազենային կրակ են բացել:
 
Այս մասին հայտնում է թուրքական «Milliyet» պարբերականը: Շրջանառվող նախնական վարկածի համաձայն՝ ահաբեկիչներից մեկը եղել է տղամարդ, մյուսը՝ կին: Հարձակման հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել ինքնությունը դեռևս չպարզված գրոհայինների և ոստիկանական ուժերի միջև:
 
Վիրավոր կինը փորձել է թաքնվել հարակից տներից մեկում, որտեղ էլ նրան ձերբակալել են:  Հյուպատոսարանի հարակից բոլոր փոցողներն ՅԺՄ արգելափակվել են ոստիկանության կողմից: Տարածքի բոլոր տները մեկ առ մեկ ստուգվում են՝ փախուստի դիմած մյուս ահաբեկչին հայտնաբերելու համար: 
Աղբյուր`    Ermenihaber

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի  Սարըյեր շրջանում գտնվող ԱՄՆ հյուպատոսարանի ուղղությամբ երկու զինյալներ հրազենային կրակ են բացել: Այս մասին հայտնում է թուրքական «Milliyet» պարբերականը: Շրջանառվող նախնական վարկածի համաձայն՝ ահաբեկիչներից մեկը եղել է տղամարդ, մյուսը՝ կին:

Հարձակման հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել ինքնությունը դեռևս չպարզված գրոհայինների և ոստիկանական ուժերի միջև: Վիրավոր կինը փորձել է թաքնվել հարակից տներից մեկում, որտեղ էլ նրան ձերբակալել են:  Հյուպատոսարանի հարակից բոլոր փոցողներն ՅԺՄ արգելափակվել են ոստիկանության կողմից: Տարածքի բոլոր տները մեկ առ մեկ ստուգվում են՝ փախուստի դիմած մյուս ահաբեկչին հայտնաբերելու համար: 

Աղբյուր`    Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին