pastinfo.am-ը գրում է, որ նախօրեին մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորումից մահացած Խաչատուր Կորյունի Խաչատրյանը վիրավորումը ստացել է իր զինակից ընկերոջ ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մելիքի Հակոբյանի կողմից արձակած կրակոցների հետևանքով:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Զինծառայող Խաչատուր Խաչատրյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ, որտեղ ևս ժամը 05.00-ի սահմաններում մահացել է: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) :
Զինակից ընկերների միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասների հետ կապված Մերի Սարգսյանը ոչինչ չի ասել` հավելելով, որ կատարվում է նախաքննություն:
Մանրամասներն` այստեղ: