▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորին ինքնասպանության դրդողը առավելագույն պատժաչափ կստանա. խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց նախագծին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց իմ եւ իմ գործընկերների կողմից ներկայացված՝ ՀՀ Քրեական Օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որը ծանր պատժաչափեր եւ ազատազրկման մեծ չափ է նախատեսում զինվորական ծառայության մասնակից բոլոր այն սուբյեկտների համար, ովքեր զինվորին, կամ սպային նվաստացնելով, վերջինիս արժանապատվությունը վիրավորելով՝ կդրդեն ինքնասպանության։


Զարհուրելի է, երբ բանակում թշնամու գնդակից ավելի քիչ մահ ենք մենք ունենում, քան ոչ կանոնադրական, ոչ պատշաճ հարաբերությունների, «դեդավշինայի», «պարոչնի կռուգի» եւ բանակային ենթամշակույթի այլ դրսեւորումների պատճառով։

Օրենքի վերջնական ընդունումից հետո հատ-հատ լինելու ենք բոլոր զորամասերում եւ ներկայացնելու ենք կատարված լրջագույն փոփոխությունները։
Ու սա միայն առաջին քայլն է։ Բանակային ենթամշակույթի դեմ համակարգված աշխատանք պիտի սկսել եւ այդտեղ մեզանից յուրաքանչյուրն իր անելիքը ունի։
Ես առաջիկայում Պաշտպանության նախարարությանը կներկայացնեմ նման երեւույթները կանխելու, կամ՝ գոնե նվազեցնելու մեր տեսլականը, որը, բնականաբար, հիմնված է միջազգային հաջող փորձի վրա։
Շնորհակալ եմ խորհրդարանի բոլոր խմբակցություններին՝ այս կարեւոր նախագծին աջակցելու համար»։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին