▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորներին տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. 5 զինվոր տեղափոխվել է հոսպիտալ

Մուրացանի զինվորական հոսպիտալից զինվորներ տեղափոխող ավտոմեքենան երեկ Սիսիանի ճանապարհին կողաշրջվել է:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը հաղորդել է, որ մեքենայում եղել է 5 զինվոր, որոնք բոլորն էլ անցել են համապատասխան հետազոտություն, եւ բոլորի վիճակն էլ գնահատվել է բավարար: Միայն մեկ զինվորի ուղարկել են ամբուլատոր հետազոտության, սակայն, ինչպես նշեց Ասատրյանը, դա արվել է բացառապես ապահովության համար:

«Մեքենային նույնիսկ ոչինչ չի եղել, կողաշրջումն էլ եղել է վատ եղանակային պայմանների պատճառով»,- ասել է գնդապետը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին