▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհված Լյուքս Ստեփանյանի մայրը նման է ոչ թե վիրավոր առյուծի, այլ` հարձակվող բորենու

«ԱՐՄԵՆԻԱ» հ/ը-ով հաղորդում է ցուցադրվում՝  նվիրված ծառայակցի կողմից անզգուշաբար սպանված Լյուքս Ստեփանյանին  և հայաստանյան անարդար և անազնիվ արդարադատության զոհ դարձած Դավիթ Խաչատրյանին...
Չուզեցի այլևս նայել... Դավիթի ծնողների արժանապատիվ, զուսպ կեցվածքը, աչքերի մեջ ամբարված վիշտը միայն հարգանք են ծնում...

Նայում եմ Լյուքս Ստեփանյանի մորը՝ տիկին Լուիզային: Հասկանում եմ որդեկորույս մորը, սակայն չեմ ուզում հասկանալ նրա պահվածքը դատարանում՝ ոչ թե վիրավոր առյուծ, այլ բորենու նման հարձակված ընդամենը19-ամյա երիտասարդի վրա, որն ամենամեծ զոհն է, որովհետև ողջ կյանքում կրելու է ցավը... Մի՞թե մայրական գութը լքել էր Լուիզա Ստեփանյանին, որը դարձավ դատավճիռը կայացնողներից մեկը՝ խամաճիկ ու անհոգի, գլխավոր դատախազի կրնկի տակ հեծող Զոյա Զաքիյանի հետ... Ու՞ր է այն մեղադրանքը պաշտպանող անամոթ դատախազը, որը 18 տարի էր պահանջում՝ մոռանալով, որ առկա են փաստեր, որոնք ապացուցում են Դավիթ Խաչատրյանի անմեղությունը...

Դավիթ Խաչատրյանը ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի  զոհն է: Միանշանակ: Ազատ արձակելով Լիսկայի մարդասպան որդուն ու Լիսկայի Զարզանդին, Լիսկային դուրս թողնելով հանցագործությունից՝ Գլխավոր դատախազն իր ողջ ուժն ի ցույց դրեց անպաշտպան Դավիթ Խաչատրյանի հանդեպ...
Ու՞ր է զինվորների մայրերի անունից հանդես եկող այն կնիկը՝ Մարգարիտա Խաչատրյան-Մարոզը, որը դրդել էր Լյուքսի ծնողներին սպանվածի դին տանել Երևան և դնել Կառավարության շենքի մոտ... Մի՞թե այդ բորենու մեջ մայրն ու կինը բացակայում էին... 
Ես հրապարակավ հայտարարում եմ. 
ԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՄ ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ  ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ, ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ԵՄ,  ՈՐՊԵՍԶԻ ԱՅՍ ԳՈՐԾԸ  ՀԱՍՆԻ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՎԻ ԱՆԱՐԴԱՐ ՎՃԻՌԸ,  ԻՍԿ ԱՅՍ ԱՄԵՆԻ ԱՆԱՄՈԹ  ԽՈՀԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵՆ ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏԵՂՈՒՄ...

Որպեսզի որևէ մեկը ինձ չհամարի մեկը, որը չի հասկանում ողջ կատարվածը, ասեմ. որդիս ծառայում է բանակում, ես զինվորի ծնող եմ, ուստի ինձ համար բոլոր զինվորներն իմ որդիներն են...

Ի դեպ, ի՞նչ զգացում ունեցան Լյուքս Ստեփանյանի ծնողները, երբ նրանց մյուս որդին կյանքից զրկեց մեկ այլ երիտասարդի...

Լևոն Մութաֆյան

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը  Լյուքս Ստեփանյանի գործով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել 17 տարի ազատագրման: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին