▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զոհված զինվորների մայրերը դիմում են ինձ՝ նորից որդի ունենալու նպատակով»․ Վահե Տեր-Մինասյան

Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը «Առաջին լրատվական»-ի եթերում հայտնել է, որ վերջին շրջանում գրեթե ամեն օր պատերազմի ժամանակ որդի կորցրած ընտանիքներից իրեն զանգահարում են, գալիս են կոնսուլտացիաների, քննարկումների, որպեսզի երեխա ունենան:

«Շատ ծանր է լսել մայրերին, ամեն ինչը նրանց հետ վերապրում ես: Նրանք ֆանտաստիկ ուժեղ մարդիկ են: Պատկերացրեք՝ կին, որը մի քանի ամիս առաջ 18-20 տարեկան երեխա է կորցրել և գալիս ու ասում է՝ ես ուզում եմ, որ իմ երեխան նորից ծնվի: Առանց հուզմունքի հնարավոր չէ լսել այդ կանանց, որ վիշտն ու ցավը հոգու մեջ պահած, խաղաղ՝ իրենց որոշումն արդեն ունեն»,- ասում է Տեր-Մինասյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին