▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զրպարտում են փաստաբանին»

Փաստաբան Աշոտ Նուրիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

/filemanager/uploads/2021/09/week-4/Ashot_Nurjanyan.jpg

«Պատահաբար պարզել եմ, որ ՀՀ Կադաստրի կոմիտեն հրապարակայնորեն դատապարտել է այդ թվում նաև ինձ այն ենթադրյալ արարքի համար, որ ես Արգիշտի Քյարամյանի վերաբերյալ իբրև թե ստացել եմ տեղեկատվություն: Արգիշտի Էլբեկի Քյարամյանի անվամբ գրանցված անշարժ գույքի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով 2019 թվականի մայիսի 16-ին, հունիսի 14-ին և հուլիսի 2-ին Կադաստրի կոմիտեին է ներկայացվել փաստաբանական 3 հարցում. առաջինը ներկայացրել է փաստաբան Աշոտ Նուրիջանյանը, իսկ երկրորդն ու երրորդը... Նշումն առերևույթ չի համապատասխանում իրականությանը, քանի որ ես՝ փաստաբան Աշոտ Նուրիջանյանս (այս անուն-ազգանունով ՀՀ-ում արտոնագրված այլ փաստաբան առկա չէ), երբևիցե փաստաբանական հարցման միջոցով չեմ պահանջել և, ըստ այդմ, չեմ ստացել Արգիշտի Էլբեկի Քյարամյան կամ Արգիշտի Քյարամյան անվամբ անձի վերաբերյալ տեղեկատվություն:

Եթե ՀՀ Կադաստրի կոմիտեն կշարունակի պնդել, որ իմ կողմից ներկայացվել է նմանօրինակ փաստաբանական հարցում, տալիս եմ իմ համաձայնությունը, որ իրականության մեջ գոյություն չունեցող այդ հարցման օրինակը հրապարակվի»:

 Կադաստրի կոմիտեի հայտարարությունը` ստորև ․

«Արգիշտի Էլբեկի Քյարամյանի անվամբ գրանցված անշարժ գույքի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով 2019 թվականի մայիսի 16-ին,  հունիսի 14-ին եւ հուլիսի 2-ին Կադաստրի կոմիտեին է ներկայացվել փաստաբանական 3 հարցում. առաջինը ներկայացրել է փաստաբան Աշոտ Նուրիջանյանը, իսկ երկրորդն ու երրորդը՝ փաստաբան Էդգար Հակոբյանը։

Ըստ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի 6-րդ մասի եւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի հոդված 18-ի 3-րդ մասի պահանջների, բոլոր 3 հարցումներին Կադաստրի կոմիտեի կողմից տրվել են սպառիչ պատասխաններ։

Ավելին, հուլիսի 3-ին փաստաբան Հակոբյանին են տրամադրվել Քյարամյանին պատկանող գույքի կադաստրային գործում առկա փաստաթղթերի պատճեններն ամբողջությամբ, քանի որ դիմողն արտոնագրված փաստաբան է («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մաս)։ Իսկ 2 օր անց՝ հուլիսի 5-ին, Արգիշտի Էլբեկի Քյարամյանի անձնագրի, սեփականության վկայականի եւ կադաստրային գործից այլ փաստաթղթերի լուսապատճենները հրապարակվել են կայքերից մեկում տեղադրված հոդվածում։ Մինչդեռ նման եղանակով ստացված տեղեկությունները հրապարակելու կամ դրանց գաղտնիությունը պահպանելու հարաբերությունները կարգավորվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով։

Կադաստրի կոմիտեն ամեն կերպ փորձում է իր տրամադրության տակ եղած հրապարակելի տեղեկատվությունն առավել մատչելի եւ թափանցիկ դարձնել, եւ լրագրողների համար նույնպես այդ տեղեկատվության ստացումն օրենսդրորեն հեշտացնելու ուղիներ որոնել։

Սակայն Կադաստրի կոմիտեն միաժամանակ սեփականության իրավունքի եւ անձնական տվյալների գաղտնիության իրավունքի խստագույն պաշտպանն է, եւ դատապարտում է այդ իրավունքների ցանկացած ոտնահարում։ Իսկ քանի որ այս անգամ դա արվել է իր տրամադրած փաստաթղթերի միջոցով, Կադաստրի կոմիտեն կարգավորումը կգտնի՝ ինչպես անել, որպեսզի նրանք, ում ուրիշի անձնական տվյալներ են փոխանցվել օրենքի շրջանակում, անպայման պահպանեն դրանց գաղտնիությունն ու չհրապարակելիությունը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին