▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զվարթնոց օդանավակայանում 1 բաժակ սուրճի գինը թռել է 4.000 դրամ»

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ տպավորություններով կարող էր հեռանալ Հայաստանից օտարերկրացին, ով մեծ փորձ չունի այստեղ ժամանակ անցկացնելու և անցած գիշեր մեկնում էր Զվարթնոց օդանավակայանից։ Որոշակի ժամանակով խափանվել էր ԱՌԿԱ համակարգը և որևէ անկանխիկ գործարք հնարավոր չէր կատարել։ Duty Free-ում էլի կարելի էր արտարժույթով արևտուր անել, թեև փոխանակման կուրսը, իհարկե ձեռնտու չէր։ Սակայն սրճարանից օգտվելը ենթադրում էր դրամի առկայությունը։ Փոխանակման կետում դոլարին տալիս էին 330 դրամ իսկ եվրոյին՝ 340։ Սուրճի գինը թռել է 4,000 դրամ, այսինքն օտարերկրացու վրա անցած գիշեր նստում էր 12 դոլար/եվրո... Ես լինեի, կմտածեի, որ հայաստանցիները շատ հարուստ կյանքով են ապրում և նրանց օգնելու կարիքը չկա։ Այսքանից հետո, քանի՞ կոպեկ արժեն կոռուպցիայի դեմ պայքարելու մասին բարձրակոչ հայտարարությունները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին