▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

19-ամյա ժամկետային զինծառայողը Վիլիսով գլխիվայր վիճակում հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Ագարակաձոր գյուղի «Գռավ» կոչվող տարածքում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Գևորգ Խանամիրյանը իր վարած УАЗ մակնիշի 34 UN 427 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր շրջված վիճակում հայտնվել ձորում՝ առվի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Խանամիրյանը և ուղևոր՝ Երևան քաղաքի Բաշինջաղյան բնակիչ՝ 21-ամյա Տիգրան Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ УАЗ-ի վարորդ Գ. Խանամիրյանը ժամկետային զինծառայող է, իսկ ուղևոր Տ. Սարգսյանը սովորում է Երևանի Պետական Համալսարանում։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more