▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

27-ամյա քաղաքացին բարձրացել էր աշտարակի վրա և սպառնում էր ինքնասպան լինել

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 8-ին, ժամը 15:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քաղաքացին բարձրացել է երկաթգծի կայարանի հարեւանությամբ գտնվող աշտարակի վրա եւ սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով աշտարակից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Վերջինս կապ է հաստատել քաղաքացու՝ Գառնիկ Պ.-ի (ծնված 1993 թ.) հետ եւ ցուցաբերել հոգեբանական աջակցություն:

Քաղաքացին ինքնակամ իջել է աշտարակից:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more