▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադելը կհեղինակի նաև Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի սաունդթրեքը

Այս տարի բրիտանական երգչուհի Ադելը «Օսկար» ստացավ Ջեյսմ Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի սաունդթրեքի` «Skyfall»-ի համար:  Հնարավոր է, որ նա կշարունակի աշխատանքը Բոնդի մասին պատմող կինոշարքի ստեղծագործական խմբի հետ. նրան առաջարկվել է գրել երգ 007 գործակալի մասին պատմող հաջորդ ֆիլմի համար, որի պրեմիերան նախատեսվում է 2014 թ.: Ֆիլմի ստեղծողները վստահ են, որ Ադելը տաղանդավոր երգչուհի է և կարող է կրկնել իր այս տարվա հաջողությունը: Հիշեցնենք, որ մինչ այսօր միակ երգչուհին, ով մեկից ավելի ստեղծագործություններ է ձայնագրել 007 գործակալի մասին պատմող ֆիլմերի համար, Շիրլի Բեսսին է, բայց ֆիլմերի համար նրա երգերից ոչ մեկն էլ «Օսկար» չի ստացել, մինչդեռ Ադելի «Skyfall»-ը ոչ միայն «Օսկար»-ի է արժանացել, այլև աշխարհում վաճառվել ավելի քան 3 միլիոն օրինակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more