Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները ու դրանց մասին համացանցի ու մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ:
Հաղորդումը վարում է Անի Միրաքյանը:
Դիտեք Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը նաև ATV-ի կիրակնօրյա եթերում` 16.45-ին, կրկնությունը` երկուշաբթի` 11.45-ին:
Այս թողարկման թեմաները`
Ադրբեջանում հայաֆոբիան իր գագաթնակետին է հասել. Բելոռուսն ադրբեջանցիների խնդրանքով հրաժարվել է «Սուսերով պարից»:
8-ամսական հայազգի երեխան մոր հետ գերի էր մնացել ուկրաինական քաղաքի գնդակոծվող հիվանդանոցում:
Շաբաթվա դեպքերն ու դեմքերը. խճանկար:
Կարևորը փողը չէ, այլ արժեքները,-նշում է մեր զրուցակիցը` ՕՐՐԱՆ-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:
Նիվայով տղաների ու գոլդ համարանիշներով վարորդների սինդրոմն ու հղփացությունը:
Հայտնի դառնալու ցանկությունը, երջանկությունն ու դժբախտությունը: