▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը ներում է շնորհել Լապշինին

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ներում է շնորհել Բաքվում ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինին:

Ալիևի օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, Լապշինը կարտահանձնվի Իսրայել:

Հիշեցնենք, բլոգեր Ալեքսանդր Լապշինին ադրբեջանական դատարանը դատապարտել էր երեք տարվա ազատազրկման։ Նա մեղադրյալի աթոռին է հայտնվել՝ Արցախ առանց Բաքվի համաձայնության այցելության համար։

Չնայած Լապշինը նախկինում բազմիցս հանդես է եկել ի նպաստ Արցախի հրապարակումներով, ավելի ուշ նա հայտարարել է, որ Արցախը պետք է լինի Արդբեջանի կազմում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more